ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է տվյալներ՝ Հայաստանում գործող բենզալցակայանների և ԱԳԼՃԿ-ների (ավտոգազալիցքավորման ճնշակայանների) քանակի և շրջանառության վերաբերյալ։

Վիճակագրության մեջ, ցավոք, բենզալցակայանների և ԱԳԼՃԿ-ների տվյալները առանձին չեն ներկայացված, սակայն անգամ ընդհանուր թվերը հետաքրքիր են։

Այսպես, պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2017 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանում գործել է 854 ավտոլիցքավորման կայան, որոնց ընդհանուր շրջանառությունը կազմել է 153 մլրդ 371.9 մլն դրամ է։

Թե՛ լցակայանների քանակով, թե՛ ընդհանուր շրջանառությամբ, առաջատարը Երևանն է. մայրաքաղաքի  201 լցակայանները միասին անցած տարի ունեցել են 54.3 մլրդ դրամի շրջանառություն։ Իսկ վերջին տեղում Վայոց ձորի մարզն է՝ 24 լցակայան և 2.28 մլրդ դրամի շրջանառություն։

Հրապարակված տվյալների հիման վրա մենք կազմել ենք 1 լցակայանին ընկնող միջին եկամուտը։ Այսպես, տարվա 1 լցակայանի հաշվով միմջին եկամուտը 179.6 մլն դրամ է, ամսվա կտրվածով՝ 15 մլն դրամ, օրվա կտրվածքով՝ շուրջ 500 հազար դրամ։

Մեկ լցակայանի հաշվով միջին շրջանառության տեսանկյունից նույնպես առաջատարը մայրաքաղաքն է՝ օրական 751 հազար դրամ։

lcakayan1

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով