«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն, հոգալով իր հաճախորդների ժամանակի և հարմարավետության մասին, առաջարկում է օգտվել ակնթարթային փոխանցումների ստացման GMT վճարային համակարգից: Այս ձևաչափի շնորհիվ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի հաճախորդները ստիպված չեն գումարային փոխանցումները ստանալ բանկի տարածքում:

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի աշխատակիցները նշված հասցեով առաքում են ԱՄՆ-ից կատարված դոլարային փոխանցումները անվճար: Ծառայությունից օգտվելու համար ընդամենն անհրաժեշտ է, որ փոխանցումն իրականացնող անձն ընտրի GMT վճարային համակարգի առաքումով տարբերակը, այնուհետև տրամադրի ստացողի տվյալները:

GMT վճարային համակարգի պայմաններին և ընդհանուր տեղեկատվությանը մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ պաշտոնական կայքէջ նշված հղումով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով